-
31.03.2014|
21:33
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի՝ 2013 թ. զեկույցում տեղ գտած անդրադարձը` կրթության ոլորտի թերությունների ու խնդիրների, դրական զարգացումների մասին։
-
31.03.2014|
21:31
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին։
-
31.03.2014|
21:29
Եվրահանձնաժողովը պատրաստվում է հեշտացնել վիզաների տրամադրումը Շենգենյան գոտու 22 երկրներում: Առաջարկը ԵՄ հանձնակատար Քոննի Հեդեգորդը կներկայացնի ապրիլի 1-ին Բրյուսելում, գրում է Die Welt թերթը:
-
31.03.2014|
21:27
Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո, այլ կարող է միայն ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Ղրիմում խորհրդակցության ժամանակ։
-
31.03.2014|
21:26
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ։
-
31.03.2014|
21:23
Մուշում հարձակվել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա՝ հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։ Մուշի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակից հետո «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցները քարեր են նետել ԱԶԿ-ի գրասենյակի ուղղությամբ, ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մարդկանց։
-
31.03.2014|
18:46
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրություններին հաշված օրեր են մնացել: Տնօրենի թափուր պաշտոնում առաջադրվել է ինը թեկնածու: Թվում էր՝ օպերային թատրոնի արտիստները միահամուռ կողմ են ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի վերադարձին, սակայն լուր տարածվեց, որ ստորագրահավաք է անցկացվում ՀՀ ժողովրդական երգիչ Գեղամ Գրիգորյանին օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում վերականգնելու համար:
-
31.03.2014|
18:15
ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հաղորդում է, որ ղրիմցի դպրոցականները կկարողանան ամբողջությամբ ուսանել ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուները:
-
31.03.2014|
17:15
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը, ով ազատազրկված է 2013-ի նոյեմբերի 5-ի դեպքերով, այսօր արժանացել «Դոն Կիխոտ» հիմնադրամի ասպետի կոչմանը: Կոչումը ենթադրում է պատվոգիր և դրամական մրցանակ: Վերջինս, որը կազմում է 100 հազար դրամ, ուղղվելու է քաղբանտարկյալների ընտանիքների աջակցությանը:
-
31.03.2014|
17:12
Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը: